Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան

Ուսանողական մրցույթ

Platinium հովանավորներ

Ինֆորմացիոն գործընկեր


Մրցույթի մասին

EngineerX-ը նախաձեռնել է համահայկական ուսանողական մրցույթ՝ «Հայ ինժեներական ոլորտի էվոլյուցիան», որը նոր հնարավորություն է ուսանողների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքն ու ինժեներական փորձը։  

Մրցույթի հիմնական նպատակը Հայաստանի բուհերի ու քոլեջների ուսանողներին ոգևորելն է և միջազգային շուկայում մրցունակ դարձնելը։ Կենտրոնանալով կրթության վրա՝ մենք ձգտում ենք կառուցել տաղանդավոր մասնագետների ամուր հիմք, ովքեր կարող են Հայաստանը տանել դեպի խելացի ապագա։

Ինժեներական մրցույթն իրականացվում է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին։
Ուսանողները մասնակցում են 2-4 հոգուց բաղկացած թիմերով։
Այն ներառում է ՀՀ բոլոր խոշոր բուհերը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և այլն։

Մրցույթը կեզրափակվի ապրիլի 17-ին՝ մեծ միջոցառմամբ, որտեղ ՀՀ ինժեներական ոլորտի փորձառու ժյուրիի անդամները կընտրեն հաղթող թիմերին, որոնք կստանան դրամական պարգևներ։

Մրցույթի գլխավոր հովանավորներն են՝ «Davaro LLC» և «ME Companies» ընկերությունները։

Մասնակից թիմեր

Անտառ

Նախագծի մասին

Նախագիծը ներկայացնում է կամուրջների զարգացումը Հայաստանում։ Կարմիր կամուրջը (միջնադար) պատմական նշանակություն ունի, այն մի քանի անգամ վերակառուցվել է։ Վերջին տարիներին կրկին վերականգնվում է՝ պահպանելու մշակութային ժառանգությունը։ Հաղթանակի կամուրջը (1945) կառուցվել է ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի։ Այն կարևոր տրանսպորտային հանգույց է և արդիականացվում է բեռնատարողությունը մեծացնելու համար։ Դավթաշենի կամուրջը (2000) կապում է Դավթաշենը Երևանի կենտրոնի հետ՝ բարելավելով տրանսպորտային հոսքերը։ Այս կամուրջները ոչ միայն ճանապարհներ են կապում, այլև ներկայացնում են Հայաստանի ճարտարագիտական զարգացումը։

Մասնակիցներ
Լուսինե Սահակյան, Էդվարդ Գրիգորյան, Սամվել Աղախանյան

EngiMinds

Նախագծի մասին

ԳԻՆՈՒ ՇՇԵԼՏԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔ

Մեխանիկական շշալցման սարք, որը միավորում է Հայաստանի հարուստ ինժեներական ժառանգությունը և ժամանակակից լուծումները։

Միայն մեկ ոտնահարումով՝ շիշը բարձրանում է, իսկ ձեռքի մեկ շարժումով ՝ խցանը տեղադրվում է շշի մեջ, ամուր փակվելով։

Մասնակիցներ
Լարիսա Մարգարյան, Մանե Հայրապետյան 

GeoMind 

Նախագծի մասին

Այս նախագծում թիմը հանդես է գալիս GeoMind թիմով, որի անվանումը խորհրդանշում է թիմի տեսլականը՝ «Geo»՝ Երկիրը, բնությունը և «Mind»՝ բանականությունը, նորարարական մտածողությունը և ստեղծագործությունը։ Թիմին միավորել է ոչ միայն ուսումը, այլև ընդհանուր հայացքները դիզայնի նկատմամբ, ստեղծագործական լուծումների հանդեպ ձգտումը և ոգեշնչումը, որը թիմի անդամները գտնում են միմյանց գաղափարներում։ Թիմը մշակել է «Խաղաղության Վերածնունդ»՝ խորհրդանշական 3D մոդել, որը արտացոլում է խաղաղության և միասնության գաղափարները։ Այն արտահայտում է հայ ժողովրդի ձգտումը դեպի խաղաղություն և անվտանգություն։ Այս նախագիծը ոչ միայն արվեստի գործ է, այլև հուշարձան, որը կարող է ծառայել որպես խորհրդանիշ  հանուն խաղաղության և համերաշխության։

Մասնակիցներ
Սաթենիկ Ներսեսյան, Լուիզա Նալբանդյան  

Lumin

Նախագծի մասին

Նախագիծը իրենից ներկայացնում է մեծ քարտեզ (կամ երկիր), որի ամեն մի մաս հայկական ճարտարագիտության մի մաս է ներկայացնում։ Քարտեզի մեջ կգտնեք մեջբերումներ նվիրված ճարտարագիտության տարբեր ճյուղեր՝ նավթի և քաղաքացիական ճարտարագիտությունից մինչև սննդի և ավտոմոբիլային ճարտարագիտություններ։ 

Նախագծի վերևի հատվածը հանդիսանում է որպես ծածկ՝ դրսում դրվելու դեպքում, և որից կարելի է լամպ կախել լուսավորության համար։  

Մասնակիցներ
Սերլի Գիրագոսյան, Տարոն   Սքիզաս

Rafale

Նախագծի մասին

MiG-15 կործանիչը առաջին անգամ կառուցվել է 1949 թվականին Սովետական Միությունում, ձեռնարկվել է Միկոյան-Գուրեվիչ ռազմարդյունաբերական ձեռնարկության կողմից և համարվում է ամենենամեծ ծավալով արտադրվաց կործանիչը։ Այն օգտագործվել է բազմաթիվ երկրների կողմից, որի արդյունքում շատ մեծ նշանակություն է ունեցել Հայկական ինժիներների համար, քանի որ այն կառուցվել է հայ ինժիների կողմից, որը մեզ համար ակնհայտ որոշում էր քանի որ մենք բոլորս շատ հետաքրքրված ենք ռազմական իքնաթիռների ոլորտով։

Մասնակիցներ
Արթուր Գորոյան, Գրիգորի Մարտիրոսյան, Ալեքսանդր Ափիկյան, Դավիթ Մարգարյան    

ԽԵԼԱՄԻՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Նախագծի մասին

Առաջադրանքին համապարփակ /խոսքը անցյալ, ներկա, ապագայի մասին է/ լուծում տալու համար պարտավոր ենք որպես ելակետ նշել անցյալը, նշել վերջնակետ՝ ապագան, որը լավագույն դեպքում դեռ երազանք է և որը պետք է դեռ կառուցել… Իհարկե և ներկան, որ իրական տեսանելի և թիրախային պատասխան կարող է լինել խորքային առաջադրանքին որպես լուծում: Ճարտարագիտության մշակույթի էական դրվագ դիտարկում ենք կրթությունը՝ ԲՈՒՀ-ը, տվյալ պարագայում Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկ Համալսարանը /ՀԱՊՀ/: ՀԱՊՀ-ն կներկայացնենք ատոմի Ռեզերֆորդի մոդելի հետ վերադրմամբ:  

Մասնակիցներ
Անդրանիկ Քարամյան, Իրինա Խաչիկյան   

MoModelers

Նախագծի մասին

Նախագիծը ոգեշնչված է 70-ականների հայ ինժեներների աշխատանքներով՝ մասնավորապես Երազի էլեկտրոմոբիլներով և Երիտասարդական պալատի աշխտարակի պտտվող գագաթով։ Ավաղ, պատմության այդ էջերն այսօր փակված են, սակայն դրանց վերադարձնելու և արդիականացնելու դեպքում հայկական ինժեներիան նոր շունչ կստանար, քանի որ այսօր էլ դրանք ակտուալ կլինեն անգամ միջազգային մասշտաբներով:

Թիմի կողմից կառուցած Էկո-կոմպլեքսի մակետն է, որը ներառում է Երիտասարդական պալատի պայմանական մանրակերտումը՝ շրջակա այգով, էլեկտրոմոբիլների կայանատեղիով և լիցքավորման կայաններով։

Լիցքավորման կայանները և տարածքում տեղակայված նստարանները սնուցվում են արևային վահանակներով։

Տարածքի կանաչապատ հատվածները ծածկված են բնական խոտով։ Այնտեղ աճում են նաև այլ բույսեր, որոնք խորհրդանշում են ծառեր։

Տարածքում կա նաև շատրվան, որը խորհրդանշում է Երգող շատրվանները։

Թիմը կիրառել է պատմա-հետազոտական և ինժեներական մոդելավորման մեթոդները։ Այդպիսով իրենք վերարտադրել են Երազ էլեկտրոմոբիլի 2 մոդել, որոնք ունեն 1/50 մասշտաբով ճշգրիտ չափեր։ Նաև փորձել են այդ մեքենաներին տալ նոր դրսևորումներ։

Մասնակիցներ
Գայանե Հախնազարյան և Անուշ Ազնաուրյան   

ThinkLab 1

Նախագծի մասին

Ամբողջ Հայաստանը ձեր առջև է. մեկ հայացքը ձեզ կտանի ճանապարհորդության նրա լեռներով, հնագույն տաճարներով, աստղադիտարանի, ատոմակայանի և այլ խորհրդանշական վայրերի մոտով: 

Նախագիծը թույլ է տալիս իրական ժամանակում դիտարկել արևի շարժումը. հատուկ մեխանիզմը ստեղծում է նրա շարժման էֆեկտը՝ հստակ ցույց տալով օրվա և գիշերվա փոփոխությունը: Պտտման դինամիկան ուշադրություն է գրավում՝ տեղադրումը դարձնելով աշխույժ և գրավիչ։ Լույսերը նշում են շրջանների կենտրոնները՝ ընդգծելով դրանց կարևորությունը: 

Այս նախագիծը համատեղում է պատմությունը, մշակույթը և ինժեներական գերազանցությունը՝ ցույց տալով, թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները կարող են ներդաշնակորեն լրացնել ավանդույթները: 

Մասնակիցներ
Միքաէլ Խաչատուրով, Արման Մովսեսյան, Անի Տեր-Հովհաննիսյան    

ԱԴա

Նախագծի մասին

Ձիթհանը նախատեսված է բուսական սերմերից ձեթ ստանալու համար։ Հայաստանում այդպիսիք շատ էին, սակայն հատկապես ուշագրավ է Տաթևի ձիթհանը, որը թվագրվում է 17-րդ դարին և տեղակայված է ավելի վաղ՝ 13-րդ դարում կառուցված ամրոցի պատերի ետևում, որպեսզի աղմուկը հեռու լիներ մենաստանից։

Բույսերից ձեթ ստանալը ներառում էր մի քանի փուլով սերմերի մշակում, որի հաջողման համար կարևոր էր ձիթհանի յուրաքանչյուր հատվածի արդյունավետ ճարտարագիտական նախագիծը։

Մասնակիցներ
Նանե Պատվականյան, Նինա Պռազյան, Հեղինե Ավագյան, Անի Հովհաննիսյան  

Ayb

Նախագծի Մասին

Նախագիծը ներկայացնում է հեռուստացույցի տեսքով
ինտերակտիվ արձան: Հեռուստացույցն ինքնին հայ ինժիներական
պատմության մի մաս է, իսկ դրա մեջ երկաթգծի վրա շարժվում են
հայկական ինժինիերիային բնորոշ տարրեր` աստղադիտարան,
բանկոմատ և Ռոբինը` ցույց տալով ինժիներիայի էվոլուցիան:
Երկաթգծի անվերջ պտույտը խորհրդանշում է հայկական
ինժիներիայի անընդհատ զարգացումը: Հեռուստացույցի հետևի
մասում կա աստղադիտակ հիշեցնող հատված, որով նայելու
դեպքում հնարավոր կլինի տեսնել Մակարյանի գալակտիկաները:

Նախագծի մեթոդիկան
Հեռուստացույցը կազմված է երկու հատվածից և լինելով մեկ
ընդհանուր կոնստրուկցիա` փաստացի իր մեջ է ներառում երկու
արձան: Արձանի առանձնահատկությունը դրա հետևի
հատվածում գտնվող աստղադիտակն է,որը թույլէ տալիս մարդուն
ավելի մոտիկից ծանոթանալ հայերի կատարած
հայտանգործություններին: Այնտեղ լույսերի միջոցով պրոեկտվում
է հայ աստղագետ Մարկարյանի բացահայտած գալակտիկաների
շղթան:

Մասնակիցներ
Անդրանիկ Իսոյան, Մարգարիտ Մանուկյան, Ինա Խաչիկյան, Էլեն Շահնազարյան

Triangle

Նախագծի Մասին

Այս քանդակը պատմության, առաջընթացի և մարդկության անսահման ներուժի համադրության խորհրդանիշն է։ Ոգեշնչվելով Մայր Հայաստան հուշարձանից՝ այն մարմնավորում է ազգային տոկունությունն ու ձգտումը դեպի ապագան։ Հիմքում պատկերված է հրթիռը՝ արտացոլելով տեխնոլոգիական զարգացումն ու մեր ձգտումը նոր հորիզոնների նվաճման։ Վեր սլանալով՝ այն վերածվում է կնոջ կերպարի, որը խորհրդանշում է ուժ, իմաստություն և առաջնորդություն : 

Գագաթին նա բռնած է գունդ՝ ապագայի մի մոլորակ, որն անհայտ է, սակայն ուսումնասիրության և նվաճման ենթակա։ Այն խորհրդանշում է մարդկության ձգտումները, գիտության առաջընթացը և նոր աշխարհների բացահայտման անսահման հնարավորությունները։ Այս քանդակը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև ապագայի տեսիլք՝ հիշեցում, որ նոր նվաճումները հնարավոր են նորարարության ու վճռականության միջոցով։

Մասնակիցներ
Հայկ Աբաջյան, Ալեքսանդր Միրզոյան